Ահազանգ՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի վերաբերյալ. Իրականացվում են տեղազննման աշխատանքներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i168930-Ահազանգ_Մետրոնոմ_առևտրի_կենտրոնում_պայթուցիկ_սարքի_վերաբերյալ._Իրականացվում_են_տեղազննման_աշխատանքներ
Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 12:59 Asia/Tehran
  • Ահազանգ՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի վերաբերյալ. Իրականացվում են տեղազննման աշխատանքներ

Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

armenpress.am