Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i169224-Արմեն_Փամբուխչյանը_նշանակվել_է_ՀՀ_արտակարգ_իրավիճակների_նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2022 08:13 Asia/Tehran
  • Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արմեն Փամփբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է նախագահի հրամանագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից: