ԱԺ ամբիոնին Ղարաբաղի դրոշը տեղադրելուց հետո, ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը
https://parstoday.ir/hy/news/armenia-i169290-ԱԺ_ամբիոնին_Ղարաբաղի_դրոշը_տեղադրելուց_հետո_ընդդիմությունը_լքել_է_նիստերի_դահլիճը
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները լքել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ղարաբաղցիներին իրենց աջակցությունը հայտնելու և ստեղծված դժվարին պայմաններում նրանց միայնակ չթողնելու համար, մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 03:31 Asia/Tehran

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները լքել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ղարաբաղցիներին իրենց աջակցությունը հայտնելու և ստեղծված դժվարին պայմաններում նրանց միայնակ չթողնելու համար, մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ։

Այդ մասին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով մոտենալով ամբիոնին, անտեղ տեղադրել է Արցախի դրոշը:

 

Ընդդիմադիր մյուս պատգամավորները նույնպես Արցախի դրոշներ են տեղադրել իերնց սեղաններին:

Րոպեներ անց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը հեռացրել է ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը:

Օրերս Հայաստանի ընդդիմությունը, խորհրդանշական քայլով, Երևանի Ֆրանսիայի հրապարակում և մի շարք այլ քաղաքների գլխավոր հրապարակներում, բարձրացրել էր Արցախի դրոշները: