ԱԺ ամբիոնին Ղարաբաղի դրոշը տեղադրելուց հետո, ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները լքել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ղարաբաղցիներին իրենց աջակցությունը հայտնելու և ստեղծված դժվարին պայմաններում նրանց միայնակ չթողնելու համար, մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ։
Այդ մասին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով մոտենալով ամբիոնին, անտեղ տեղադրել է Արցախի դրոշը:
Ընդդիմադիր մյուս պատգամավորները նույնպես Արցախի դրոշներ են տեղադրել իերնց սեղաններին:
Րոպեներ անց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը հեռացրել է ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը:
Օրերս Հայաստանի ընդդիմությունը, խորհրդանշական քայլով, Երևանի Ֆրանսիայի հրապարակում և մի շարք այլ քաղաքների գլխավոր հրապարակներում, բարձրացրել էր Արցախի դրոշները: