Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփանակատեր է․ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i169358-Հայաստանի_Հանրապետությունը_Զանգեզուրի_պղնձամոլիբդենային_կոմբինատի_սեփանակատեր_է_վարչապետ
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից, դրա տեմպերից և թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առումով ՀՀ վարչապետը կարևորեց ինստիտուցիոնալ տրամաբանությամբ առաջնորդվելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 11:35 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփանակատեր է․ վարչապետ

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից, դրա տեմպերից և թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առումով ՀՀ վարչապետը կարևորեց ինստիտուցիոնալ տրամաբանությամբ առաջնորդվելը։

«Սա է պատճառը, որ մենք հակակոռուպցիոն կոմիտե ենք ստեղծում, կոռուպցիոն գործերով դատարան ենք ստեղծում, դատական համակարգում որոշակի բարեփոխումներ ենք իրականացնում, ապօրինի գույքի բռնագանձման հայցերը արդեն սկսել են մտնել դատարան։ Իհարկե, ընդդիմությունը փորձում է ընթացակարգերը Սահմանադրական դատարանում վիճարկել, բայց պետք է ինստիտուցիոնալ գնանք»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության համար ավելի կարևոր է մեխանիզմներ ստեղծելը, որպեսզի օրվա իշխանությունը չթալանի։

Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։

«Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատերն է, դա թալանի վերադարձ չէ՞։ Դա ևս թալանածի վերադարձ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անհրաժեշտ է համարում ինստիտուտներ ստեղծել, որոնք կպայքարեն կոռուպցիայի դեմ։

«Այո, ես էլ գոհ չեմ, բազմիցս եմ ասել, բայց իմ դժգոհությունների, բորբոքվածությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ պետք է ինստիտուտ լինի, որ աշխատի, որովհետև վարչապետի հանձնարարականով կամ քաղաքական մեծամասնության կամքով չի դա, թող ինստիտուտ լինի ու աշխատի։ Եվ մենք 2020-2021 թվականներին շրջադարձային նշանակության բարեփոխումներ ենք իրականացնել»,- եզրափակեց Փաշինյանը։

armenpress.am