Խորհրդարանական ընդդիմությունը միացել է Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությանը. «Հայաստան»
https://parstoday.ir/hy/news/armenia-i169546-Խորհրդարանական_ընդդիմությունը_միացել_է_Ղարաբաղի_խորհրդարանի_հայտարարությանը._Հայաստան
Մենք միանում ենք Ղարաբաղի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 14:08 Asia/Tehran
  • Խորհրդարանական ընդդիմությունը միացել է Ղարաբաղի խորհրդարանի հայտարարությանը. «Հայաստան»

Մենք միանում ենք Ղարաբաղի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, ապրիլի 15-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ շնորհիվ այդ հայտարարության, Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանում փաստորեն հավանություն է տրվել «կոնսենսուս հանած մեկ» սկզբունքին։

«Այլ խոսքով՝ Ղարաբաղը՝ հանձինս իր խորհրդարանի եւ հայկական խորհրդարանական ընդդիմության, 100 տոկոսով դեմ է այն մոտեցմանը, որը ենթադրում է նրա ներառում Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը ներկայացնում են չափազանց լղոզված, տարբեր տեսակի մանիպուլյացիաներ կիրառելով»,- ասել է Թեւանյանը։

Խորհրդարանականը հիշեցրել է, որ Հայաստանում գործող իշխանությունները բացահայտ հայտարարել են այն մասին, որ հարցի լուծումը պետք է բավարարի Ղարաբաղի ժողովրդին։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը դեմ է նման որոշմանը եւ Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կոնսենսուս հանած Նիկոլ Փաշինյան» սկզբունքը վերածվի ամփոփիչ քաղաքական արդյունքի։ Այսինքն՝ այդ բանաձեւը պետք է քաղաքական առումով կապիտալիզացվի»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը։

https://news.am/arm/news/696787.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio