Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i169548-Լավրովը_եւ_Միրզոյանը_քննարկել_են_Փաշինյանի_առաջիկա_այցը_Ռուսաստան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 14:16 Asia/Tehran
  • Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։

«Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

https://news.am/arm/news/696836.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio