Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ ինչպես ասվում է Զատիկը այս տարին նշվում է ապրիլի 17-ին եւ այն տօնում է համայն քրիստոնյա աշխարհը: Իրանահայ համայնքը եւս Հարության տօնը նշում է շուքով: Իրանահայ երեք թեմերի բոլոր եկեղեցիներում այս օրվա առիթով կատարվում է Սուրբ Պատարագ եւ հավատացյալներին հաղորդություն է տրվում:
Իրանի Իսլամական Հանրապետության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամը շնորհավորում է այս բարեբաստիկ օրվա կապակցությամբ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio