Քաշքշուկ Երևանում ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ մարդիկ են բերման ենթարկվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i169710-Քաշքշուկ_Երևանում_ոստիկանների_ու_ակցիայի_մասնակիցների_միջև_մարդիկ_են_բերման_ենթարկվում
Ազատության հրապարակում լարված իրավիճակ է։ Քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 16:13 Asia/Tehran
  • Քաշքշուկ Երևանում ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ մարդիկ են բերման ենթարկվում

Ազատության հրապարակում լարված իրավիճակ է։ Քիչ առաջ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև

Ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

«Մենք պետք է այստեղ վրաններ տեղադրենք։ Տեսաք, որ ոստիկանները անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեզ վրա։ Ինձ ասացին, որ ոստիկանները ոնց որ առևանգել են, գողացել են մեր վրանները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանների արձագանքը լավ է, նշանակում է՝ իրենք ճիշտ ճանապարհի վրա են։ Շեշտեց՝ տուն չեն գնալու, մնալու են և պայքարելու են։

«Գործողությունները լինելու են շարունակական։ Իմ հայտարարությունից հետո շատ մարդիկ եկան։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան կգան։ Յուրաքանչյուր անձից է կախված՝ մենք ունենալու ենք հաղթանակ, թե ոչ։ Իսկ այդ հաղթանակը ոչ թե իշխանության համար է, ոչ թե նեղ անձնական նպատակի համար է, այլ բոլորի համար է»,- հայտարարեց Վանեցյանը։

Նշեց՝ չեն եկել կուսակցական դրոշներով, այլ եկել են պայքարելու հանուն հայրենիքի։

armeniasputnik.am