Հայտնի է թե ինչ են վաղը քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում
https://parstoday.ir/hy/news/armenia-i169758-Հայտնի_է_թե_ինչ_են_վաղը_քննարկելու_Պուտինն_ու_Փաշինյանը_Մոսկվայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 13:07 Asia/Tehran
  • Հայտնի է թե ինչ են վաղը քննարկելու Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը նախատեսում են քննարկել հայ-ռուսական ռшզմшվшրшկшն գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

«Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները», – ասվում է հաղորդագրության մեջ։