ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին
https://parstoday.ir/hy/news/armenia-i169782-ԱԺ_հանձնաժողովը_դրական_եզրակացություն_տվեց_ԵԱՏՄ_Սինգապուր_համագործակցության_համաձայնագրի_նախագծին
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 15:03 Asia/Tehran
  • ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն:

«Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը: Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների»,- ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով` Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ:

«Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,- ասաց Քերոբյանը:

armenpress.am