Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i169824-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_14_նոր_դեպք._մահվան_դեպք_չի_արձանագրվել
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 784 դեպք, որից 410 հազար 485-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 08:37 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 784 դեպք, որից 410 հազար 485-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1995 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3332 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 27 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 20 հազար 875 -ի:

https://armenpress.am/arm/news/1080944.html