Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված
Ապրիլ 21, 2022 13:46 Asia/Tehran
Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օդանավակայան են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Պիտակ