Վարչապետը բացառում է որևէ փաստաթղթի ստորագրումը առանց հանրային լայն քննարկման օգտագործել
https://parstoday.ir/hy/news/armenia-i170122-Վարչապետը_բացառում_է_որևէ_փաստաթղթի_ստորագրումը_առանց_հանրային_լայն_քննարկման_օգտագործել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ կստորագրվի ԼՂ կարգավորման որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 13:24 Asia/Tehran
  • Վարչապետը բացառում է որևէ փաստաթղթի ստորագրումը առանց հանրային լայն քննարկման օգտագործել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ կստորագրվի ԼՂ կարգավորման որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման:

«Բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում` Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստի ժամանակ ընդգծեց Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով` այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման:

«Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պատերազմի պայմաններում, ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի և Արցախը հայաթափումից փրկելու համար և համեմատությունները պարզապես տեղին չեն: Բայց մյուս կողմից մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը հենց դրան են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` այս պահին բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է:

« Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է և դրան մեր արձագանքը, որն, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում, և այս գործելակերպը շարունակելու ենք հետագայում այնքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական միջպետական հարաբերությունների էթիկան»,- եզրափակեց Փաշինյանը: