Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
https://parstoday.ir/hy/news/armenia-i170246-Հայաստանի_բարձրագույն_ղեկավարությունը_հարգանքի_տուրք_մատուցեց_Հայոց_ցեղասպանության_զոհերի_հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 24, 2022 07:22 Asia/Tehran

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և կառավարության այլ անդամներ:

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

https://armenpress.am/