«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i170362-Սկսվել_ա_._երիտասարդները_Արաբկիրում_փողոց_են_փակել_կան_բերման_ենթարկվածներ
Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի հատված են փակել։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 25, 2022 14:14 Asia/Tehran
  • «Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել, կան բերման ենթարկվածներ

Հայաստանում մեկնարկել է ընդդիմության բողոքի ակցիաների երկրորդ փուլը: Մի խումբ երիտասարդներ Երևանի Կոմիտասի պողոտայի հատված են փակել։

Երիտասարդները վանկարկում են «Պայքար», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։ Նրանք հասարակական տրանսպորտն են կանգնեցրել և «Սկսվել ա» պաստառով բարձրացել ավտոբուսի վրա։

Երիտասարդները գունավոր ծխագլան են արձակել։

Հավելենք, որ Երևանի փողոցներում ընդդիմությունը դրան զուգահեռ իրազեկման ակցիա է անում էլեկտարական ինքնագլորներով։

ՀՅԴ երիտասարդական միությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունը ՀԵՄ-ի՝ ակցիա իրականացնող 5 անդամների բերման է ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր երևանյան 15 բուհերում միաժամանակ «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» կոչով դիմել են ուսանողներին։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում, որ ուսանողները ձեռքներին պաստառներ են պահում, որոնց վրա գրված է կոչը, ու նաև կարմիր, կապույտ և ծիրանագույն ծխագլաններ։

armeniasputnik.am