Սուրեն Պապիկյանը հետևել է հայկական անօդաչուների փորձարկումներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i170576-Սուրեն_Պապիկյանը_հետևել_է_հայկական_անօդաչուների_փորձարկումներին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական զորամաս։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2022 14:19 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը հետևել է հայկական անօդաչուների փորձարկումներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական զորամաս։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ու անհետ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող խաչքարերի մոտ։

Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։

Պապիկյանը եղել է նաև «Բաղրամյան» զորավարժարանում, հետևել հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի նախագծած հարվածային անօդաչուների փորձարկումներին։

armeniasputnik.am