Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել համածառայակցի արձակած կրակոցից
https://parstoday.ir/hy/news/armenia-i170700-Հայաստանում_20_ամյա_զինվոր_է_մահացել_համածառայակցի_արձակած_կրակոցից
Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 07:53 Asia/Tehran
  • Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել համածառայակցի արձակած կրակոցից

Հայաստանում 20-ամյա զինվոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ. 2002թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

armeniasputnik.am