«Դիմադրություն» շարժման երթը Էջմիածնից շարժվում է դեպի Երեւան
https://parstoday.ir/hy/news/armenia-i170828-Դիմադրություն_շարժման_երթը_Էջմիածնից_շարժվում_է_դեպի_Երեւան
«Դիմադրություն» շարժման՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ Սարդարապատից սկսված քայլերթն Էջմիածնից շարժվում է դեպի Երեւան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2022 15:00 Asia/Tehran
  • «Դիմադրություն» շարժման երթը Էջմիածնից շարժվում է դեպի Երեւան

«Դիմադրություն» շարժման՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ Սարդարապատից սկսված քայլերթն Էջմիածնից շարժվում է դեպի Երեւան։

«Եկել է այն վճռորոշ պահը, երբ պետք է որոշվի՝ կամ մենք պահպանում ենք մեր ինքնությունը, Արցախը լինում է հայկական կամ էլ գլուխներս կախ, դավաճանական այս իշխանության ներքո, շարունակում ենք ամոթը կորցրած ժողովրդի պես ապրել»,- քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը հայտնեց, որ այսօր եւ իրենք եւ մյուս խմբերը շարժվելու են դեպի Երեւան։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  ապրիլի 25-ին, մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։«Դիմադրություն» շարժման երկրորդ խումբը ապրիլի 26-ին, սկսել է իր քայլերթը Տիգրանաշենից։ Այն գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հաջորդ երկու խմբերը շարժվել են դեպի Երեւան Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից։

Բոլորը այս խմբերը մայիսի 1-ին կհասնեն Երեւան եւ  ընդդիմությունը մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում ժամը 16:00-ին` Ֆրանսիայի հրապարակում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am