Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ
https://parstoday.ir/hy/news/armenia-i170986-Երևանի_մի_շարք_փողոցներ_փակելու_համար_բերման_է_ենթարկվել_189_անձ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 08:29 Asia/Tehran
  • Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ  նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է  իրականացնում՝ փակելով փողոցներ:

Ավելի վաղ ոստիկանները Պռոշյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկից բերման էին ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտնել է, որ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: 

https://armenpress.am/arm/news/1082129.html