Արցախին ու Հայաստանին կողմ ու դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i171114-Արցախին_ու_Հայաստանին_կողմ_ու_դեմ
Անհնազանգության ակցիաների հետ քաղաքացիները սկսել են հետևել, թե որ ուժը, որ լիդերը իրեն ինչպես է պահում. Թե նիկոլյան իշխանությունը իրեն ինչպես է պահում՝ արդեն շատերին է պարզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 16:01 Asia/Tehran
  • Արցախին ու Հայաստանին կողմ ու դեմ

Անհնազանգության ակցիաների հետ քաղաքացիները սկսել են հետևել, թե որ ուժը, որ լիդերը իրեն ինչպես է պահում. Թե նիկոլյան իշխանությունը իրեն ինչպես է պահում՝ արդեն շատերին է պարզ։

 Սոցգրառումները ցույց են տալիս, որ ենթագիտակցորեն անգամ  վարչակազմի գնալը անխուսափելի են համարում ու արդեն նայում են, թե ինչ կսպասվի Հայաստանին ու Արցախին՝ դրանից հետո ու հիմա։

Ժամանակի ու գործողությունների արագության տակ գրառումները անգամ կրճատվել են, ինչը  տեղեկատվությունը լուրերից քաղողների համար «ձեռնտու» է։

«Երկար բարակ վերլուծությունների փոխարեն.

Արցախը Ադրբեջանին հանձնելու ու Թուրքիայի վասալ դառնալու մասով ունենք հետևյալ վիճակը:

Կողմ եմ - ՀՀ գործող իշխանություններ, ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Մ.Բիտանիա, Թուրքիա, Ադրբեջան:

Դեմ են - ՀՀ որոշ ընդդիմադիր ուժեր, Արցախ, ՌԴ և Իրան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագիտության դոցենտ Ալեն Ղևոնդյանը։