Հավաքի մասնակիցներն այսօր մտադիր են զավթել ԱԺ շենքը. ԱԱԾ
https://parstoday.ir/hy/news/armenia-i171162-Հավաքի_մասնակիցներն_այսօր_մտադիր_են_զավթել_ԱԺ_շենքը._ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հավաստի օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 13:27 Asia/Tehran
  • Հավաքի մասնակիցներն այսօր մտադիր են զավթել ԱԺ շենքը. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հավաստի օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը:

Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը խորհրդարանի բակում լուսաձայնային նռնակներ էր տեղադրում այսօր առավոտյան:

hetq.am