Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ջուանշեր Բուրչուլաձեի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i171170-Սուրեն_Պապիկյանը_հանդիպել_է_Ջուանշեր_Բուրչուլաձեի_հետ
Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 13:51 Asia/Tehran
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ջուանշեր Բուրչուլաձեի հետ

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

lragir.am