Իշխան Սաղաթելյանը ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
https://parstoday.ir/hy/news/armenia-i171184-Իշխան_Սաղաթելյանը_ընթերցեց_Նիկոլ_Փաշինյանի_հրաժարականի_հանրային_պահանջը
ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 14:44 Asia/Tehran
  • Իշխան Սաղաթելյանը ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ  ու պարտություն:

Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,

2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,

Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է , որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով:

Խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները եւ մահերը,

Չի  կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ  ունեցավ:  Պադավապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը եւ հետիոտնին զիջելը որպես ձեռքբրում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը եւ ինչպես միշտ, փախավ:

Ելնելով այս ամենից, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնելու մանդատ եւ պետք է հրաժարական տա»:

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քիչ առաջ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գնացել են ԱԺ այս հանրային պահանջը հանրության կողմից Նիկոլ Փաշինյանի «ճակատին հնչեցնելու համար»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am