Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i171250-Հայ_ղազախական_հարաբերությունները_զարգացման_մեծ_հեռանկար_ունեն._Տիգրան_Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 13:50 Asia/Tehran
  • Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցության ուղղությունները եւ վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաեւն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը եւ ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ: