Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը․ Սեյրան Օհանյանը հրաժարվում է հրապարակային բանավեճից
https://parstoday.ir/hy/news/armenia-i171262-Այլեւս_սպառված_է_բանավեճի_ֆորմատը_Սեյրան_Օհանյանը_հրաժարվում_է_հրապարակային_բանավեճից
«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2022 14:25 Asia/Tehran
  • Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը․ Սեյրան Օհանյանը հրաժարվում է հրապարակային բանավեճից

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․Այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը

Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ,  որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։

civic.am/politics