Ոստիկանությունը բերման է ենթարկել անհնազանդության ակցիաներ իրականացրած 3 քաղաքացու
https://parstoday.ir/hy/news/armenia-i172810-Ոստիկանությունը_բերման_է_ենթարկել_անհնազանդության_ակցիաներ_իրականացրած_3_քաղաքացու
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած 3 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2022 08:57 Asia/Tehran
  • Ոստիկանությունը բերման է ենթարկել անհնազանդության ակցիաներ իրականացրած 3 քաղաքացու

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած 3 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Այսօր, ժամը 11։00-ի դրությամբ 3 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- տեղեկացրին ոստիկանությունից։

Նրանք ոստիկանություն են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։

Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Դրանք սկսվել են ավտոերթերով` մայրաքաղաք Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի խճուղիներից ու Սևան-Երևան ավտոմայրուղուց։

Առավոտյան անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։

armeniasputnik.am