Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i173104-Ղազախստանի_խորհրդարանը_վավերացրել_է_Հայաստանի_հետ_նավթամթերքի_մատակարարման_մասին_համաձայնագիրը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Նուր Սուլթանում 2020 թ. հուլիսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 13:23 Asia/Tehran
  • Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Նուր Սուլթանում 2020 թ. հուլիսին։

«Համաձայնագրով նախատեսվում է ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով ներքին սպառման համար Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքներից արտահանման մաքսատուրքերի չեղարկում, ցանկով չհաստատված, ինչպես նաև ինդիկատիվ հաշվեկշիռներով չնախատեսված ապրանքների մատակարարման արգելք»,- ասված է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության հանձնաժողովի եզրակացության մեջ:

Ընդ որում՝ Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքները ենթակա չեն արտահանման ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Համաձայնագիրն ուղարկվելու է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ստորագրմանը:

araratnews.am