Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i173108-Հունիսի_3_ին_Ազգային_ժողովի_արտահերթ_նիստ_կհրավիրվի._նախաձեռնել_է_ընդդիմությունը
Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 13:47 Asia/Tehran
  • Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի. նախաձեռնել է ընդդիմությունը

Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի։

«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,-այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նիստի օրակարգում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններն են. արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։

aysor.am