Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i173110-Հրատապ_է_ՅՈՒՆԵՍԿՕ_ի_անհապաղ_միջամտությունը_Լեռնային_Ղարաբաղի_հայկական_հուշարձանները_պահպանելու_նպատակով
Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 14:04 Asia/Tehran
  • Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու նպատակով

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից, Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

aysor.am