Հակահայկական է խոսել սահմանազատման մասին, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ-ում են․ Սաղաթելյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i173134-Հակահայկական_է_խոսել_սահմանազատման_մասին_երբ_ադրբեջանական_զորքերը_ՀՀ_ում_են_Սաղաթելյան
ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 15:48 Asia/Tehran
  • Հակահայկական է խոսել սահմանազատման մասին, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ-ում են․ Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մասին։

«Հակահայկական է խոսել սահմանազատման մասին, երբ ադրբեջանական զորքերը ՀՀ-ում են, խոսել Արցախի հայության շահերի մասին, երբ խոսք չի եղել կարգավիճակի մասին», - ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունների մոտեցման պատճառով ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռանում ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև ՀՀ-ն տարածքներ է կորցնում։

Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունները վախեցած են ընդդիմության գործողություններից, և ուշ չէ այն օրը, երբ ընդդիմությունը կշրջապատի կառավարության ու ԱԺ շենքերը։

armeniasputnik.am