ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երեւան կայցելի
https://parstoday.ir/hy/news/armenia-i173746-ՌԴ_ԱԳՆ_ղեկավարը_Երեւան_կայցելի
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2022 09:44 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երեւան կայցելի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները եւ քննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի եւ ՀԱՊԿ անդամ երկրների վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների պլանը։

Հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

news.am