Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i173924-Կոնստանտին_Զատուլինը_Հայաստանում_հանդիպել_է_Արցախի_ներկա_ու_նախկին_նախագահների_հետ
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 16:53 Asia/Tehran
  • Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:

«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախումռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, Արցախում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի,ի ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

tert.am