ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i174504-ՌԴ_սահմանապահները_և_Սյունիքի_իշխանությունները_նշել_են_Մեղրիի_ջոկատի_67_ամյակը
ՌԴ սահմանապահները և Սյունիքի մարզի իշխանությունները նշել են Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 67-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 14:34 Asia/Tehran
  • ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը

ՌԴ սահմանապահները և Սյունիքի մարզի իշխանությունները նշել են Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 67-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանից։

Զորամասի հրամանատարներն ու անձնակազմն ընդունել են հյուրերին՝ վետերան-սահմանապահներին, Սյունիքի մարզպետարանի, Կապան, Գորիս, Մեղրի համայնքների ղեկավարներին ու տեղակալներին, մարզային ու քաղաքային ոստիկանության, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Մեղրու տարածաշրջանի բնակիչները, այդ թվում՝ «Սահմանապահի պատանի ընկերներ» ջոկատի դպրոցականները:

Սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինը շնորհակալություն է հայտնել մարզային և տարածաշրջանային իշխանություններին տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար՝ հաստատելով ռուս-հայկական բարեկամության անսասանությունը:

Իր հերթին Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահներին՝ նվիրվածության և սահմանի անվտանգության համար իրենց պատասխանատվության գիտակցման համար։

Արարողության ընթացքում պարգևատրվել են աչքի ընկած սահմանապահները, բացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը։

Մեղրիի ջոկատը կազմավորվել է 1955 թվականին։ Առաջին իսկ տարիներին սահմանապահներին օգնելու համար ստեղծվել են ավելի քան 60 կամավորական ժողովրդական ջոկատներ, որոնցում ընդգրկված էր շուրջ 1600 մարդ: Տեղի բնակչությունը, ինչպես և այն ժամանակ, այժմ էլ աջակցում է սահմանապահներին։

armeniasputnik.am