ՌԴ–ի և ՀՀ–ի միջև առևտրաշրջանառությունն աճել է 30%–ով. Միշուստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i175208-ՌԴ_ի_և_ՀՀ_ի_միջև_առևտրաշրջանառությունն_աճել_է_30_ով._Միշուստին
Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 %–ով և գերազանցել 890 մլն դոլարը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2022 17:51 Asia/Tehran
  • ՌԴ–ի և ՀՀ–ի միջև առևտրաշրջանառությունն աճել է 30%–ով. Միշուստին

Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 %–ով և գերազանցել 890 մլն դոլարը։

 Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մինսկում հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը: Առևտրաշրջանառության առումով, կարծում եմ, դեռևս աճելու տեղ կա։ Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան, և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,– նշել է Միշուստինը:

Նրա խոսքով` Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների ուայլ ոլորտների։ ՌԴ–ն հույս ունի, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:

ՌԴ գործադիրի ղեկավարը նաև նշել է, որ այդ հարցերը գտնվում են միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

armeniasputnik.am