ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i175374-ՊԵԿ_նախագահն_այցելել_է_ՀՀ_ում_ՌԴ_ԱԴԾ_սահմանապահ_վարչություն
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2022 13:31 Asia/Tehran
  • ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ:

Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:

Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:

armenpress.am