Գրիգորյանն ու Գորդեևը քննարկել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i175904-Գրիգորյանն_ու_Գորդեևը_քննարկել_են_հայ_ռուսական_երկկողմ_առևտրատնտեսական_հարաբերությունների_զարգացման_հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 15:12 Asia/Tehran
  • Գրիգորյանն ու Գորդեևը քննարկել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին:

news.am