Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i177306-Հայաստանի_ԱԳ_նախարարը_Վրաստանի_վարչապետի_հետ_քննարկել_է_երկկողմ_համագործակցության_հեռանկարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2022 08:27 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ  համագործակցության հեռանկարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական թեման ժամեր անց Թբիլիսիում կայանալիք հանդիպումն էր Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Ղարիբաշվիլին ընդգծել է դրական երկխոսություն ունենալու կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-վրացական երկկողմ հարաբերություններին ու ապագայում համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության ու երկկողմ առևտրի բնագավառներում:

Արարատ Միրզոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից՝ ընդգծելով խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը:

armenpress.am