Ղարիբաշվիլին բարձր է գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության մակարդակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i178388-Ղարիբաշվիլին_բարձր_է_գնահատել_հայ_վրացական_քաղաքական_երկխոսության_մակարդակը
Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2022 17:45 Asia/Tehran
  • Ղարիբաշվիլին բարձր է գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության մակարդակը

Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

Նշենք, որ Հարությունյանն աշխատանքային այցով Վրաստանում է։

«Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլին բարձր է գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

armeniasputnik.am