Հայաստանը պատրաստ է տրանզիտ երկիր դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i181954-Հայաստանը_պատրաստ_է_տրանզիտ_երկիր_դառնալ_թուրքմենական_գազի_և_էլեկտրաէներգիայի_համար
Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 14:11 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է տրանզիտ երկիր դառնալ թուրքմենական գազի և  էլեկտրաէներգիայի համար

Հայաստանը պատրաստ է թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր դառնալ Իրանի ենթակառուցվածքների միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքմենական Нейтральный Туркменистан թերթը՝ ամփոփելով Աշխաբադում կայացած թուրքմենա-հայկական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Խոսելով վառելիքի և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը դառնալ թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար տրանզիտ երկիր Իրանի ենթակառուցվածքների միջոցով»,- գրել է թերթը:

armenpress.am