«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i182780-Ռոսէներգոատոմը_նախատեսում_է_Հայաստանում_տվյալների_մշակման_կենտրոն_կառուցել
«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2022 14:10 Asia/Tehran
  • «Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն  կառուցել

«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

«Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», - ասել է Միգալինը:

Նա նաև հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։ Վերջինս նշել է, որ հետաքրքրված են նաև այլ տարածաշրջաններով, մասնավորապես՝ Ուզբեկստանով։

Kazan Digital Week-ը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Ֆորումին մասնակցելու հայտ է  ներկայացրել մոտ 15 հազար մարդ։ Միջոցառումն ուղղված է թվային խելացի տեխնոլոգիաների, դրանց հիման վրա ստեղծված համակարգերի, ծառայությունների և դրանց մշակողներին և օգտագործողներին:

armenpress.am