Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում․ հայտնի է օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i183188-Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_կհանդիպեն_Ժնևում_հայտնի_է_օրը
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2022 12:36 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում․ հայտնի է օրը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։

a1plus.am