Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i183366-Միջազգային_հանրությունը_պետք_է_խստորեն_դատապարտի_այս_ռազմական_հանցագործությունը._Նիկոլ_Փաշինյան
Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 02, 2022 14:33 Asia/Tehran

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», - գրել է նա։

 

https://news.am/arm/news