ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i183808-ՀՀ_ՊԵԿ_նախագահը_մասնակցել_է_Նինոծմինդա_մաքսային_անցակետի_բացման_արարողությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2022 15:04 Asia/Tehran
  • ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին»,- նշել է Բադասյանը։

ՊԵԿ նախագահը կարևորել է դեռևս 2019 թվականին տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջև արդեն իսկ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը։

Բադասյանը հույս է հայտնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև ստորագրված՝ բեռնված տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման ներդրման պատրաստակամության մասին հուշագիրը նույնպես արդյունավետ կիրականացվի:

armeniasputnik.am