Վոլոդինը կողմ է Սիմոնյանի առաջարկած տարածաշրջանային անվտանգության քննարկման ձևաչափին
https://parstoday.ir/hy/news/armenia-i183994-Վոլոդինը_կողմ_է_Սիմոնյանի_առաջարկած_տարածաշրջանային_անվտանգության_քննարկման_ձևաչափին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի այն գաղափարին, ըստ որի տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է խորհրդարանական ձևաչափով քննարկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 12:09 Asia/Tehran
  • Վոլոդինը կողմ է Սիմոնյանի առաջարկած տարածաշրջանային անվտանգության քննարկման ձևաչափին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կողմ է իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի այն գաղափարին, ըստ որի տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է խորհրդարանական ձևաչափով քննարկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ կունենան Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում միջխորհրդարանական համագործակցության առաջարկներ կլինեն։

Վոլոդինն առաջարկել է հայկական պատվիրակությանը Մոսկվա կատարած այցի ժամանակ ընդլայնել օրակարգը։ Ազգային ժողովի պատգամավորները կհանդիպեն Պետդումայի բոլոր խմբակցությունների ղեկավարների և համապատասխան հանձնաժողովների հետ՝ հետագա աշխատանքին ուղղված հարցեր ձևակերպելու համար։ Այդ հանդիպումների արդյունքում պետք է կոնկրետ առաջարկներ լինեն Պետդումայի և Հայաստանի Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության համար։

Վոլոդինն ու Սիմոնյանը պայմանավորվել են հոկտեմբերի 11-ին կրկին հանդիպել՝ քննարկելու Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության աշխատանքի արդյունքները։

armeniasputnik.am