ՀՌՕ–ի բանակային ավիացիան հետախուզություն կիրականացնի Հայաստանի լեռներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i184114-ՀՌՕ_ի_բանակային_ավիացիան_հետախուզություն_կիրականացնի_Հայաստանի_լեռներում
Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը։ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 մարտական ուղղաթիռների անձնակազմերը գիշերային ժամերին տեսանելիության սարքերի միջոցով ուսումնավարժական թռիչքներ կիրականացնեն Հայաստանի լեռներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 15:03 Asia/Tehran
  • ՀՌՕ–ի բանակային ավիացիան հետախուզություն կիրականացնի Հայաստանի լեռներում

Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը։ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 մարտական ուղղաթիռների անձնակազմերը գիշերային ժամերին տեսանելիության սարքերի միջոցով ուսումնավարժական թռիչքներ կիրականացնեն Հայաստանի լեռներում։

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ուսումնական միջոցառումների ընթացքում ուղղաթիռների օդաչուները կյուրացնեն հմտություններ եղանակային բարդ պայմաններում աշխատելու համար` լեռների լանջերով թռչելիս, կիրճերն անցնելիս և 1,5-ից 4 կմ բարձրության վրա լեռնանցքները հաղթահարելիս ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։

Փորձառու հրահանգիչները օդաչուների հետ լեռնային տեղանքում կողմնորոշման և գործողությունների հիմունքների վերաբերյալ գործնական պարապմունքներ կանցկացնեն: Ուսուցման առանձնահատկությունը կլինի ժամանակակից հարվածային ուղղաթիռների անձնակազմերի պատրաստումը թռիչքներին գիշերային ժամերին ՝ տեսանելիության սարքերի կիրառմամբ:

Հատուկ ուշադրություն է դարձվելու լեռնային տեղանքում օդաչուների վստահ կողմնորոշմանը։

armeniasputnik.am