Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Իրանի նախկին արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i184148-Թեհրանը_պատրաստ_է_միջնորդ_լինել_Բաքվի_և_Երևանի_միջև._Իրանի_նախկին_արտգործնախարար
Իրանի նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 07:43 Asia/Tehran
  • Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև. Իրանի նախկին արտգործնախարար

Իրանի նախկին արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Բաքվի և Երևանի միջև։

Թեհրանը պատրաստ է ստանձնել Բաքվի եւ Երեւանի միջեւ միջնորդի դերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Այո, իհարկե»,-պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։

Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։ «Այս առումով մեր հարեւանների (Հայաստանի եւ Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի զգայուն ենք եւ ուշադիր»,-ընդգծել է Վելայաթին։

Նրա խոսքով՝ երկրների միջեւ խաղաղության հաստատման չափազանց կարեւոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։