Իրանցի վարպետներ են հրավիրվել Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների համար
Հոկտեմբեր 12, 2022 13:21 Asia/Tehran
Իրանցի վարպետներ են հրավիրվել Ս․ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների համար:
Մայր տաճարի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան թաղերն ամբողջությամբ ապամոնտաժվել են՝ վերաշարելու նպատակով։ Այստեղ աշխատում են Իրանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Շողակաթ ՀԸ-ի տեսանյութում նշվում է, պատճառն այն է, որ տաճարի կեղծ թաղերը աղյուսաշար են, իսկ աղյուսի հետ լավագույնս կարողանում են աշխատել հենց իրանցի վարպետները։
Պիտակ