ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկվելու առաքելության տեղակայմանն առնչվող հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184290-ԵՄ_ից_տեխնիկական_խումբ_կժամանի_Հայաստան_քննարկվելու_առաքելության_տեղակայմանն_առնչվող_հարցերը
Եվրամիությունից հոկտեմբերի 13-ին տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 13:18 Asia/Tehran
  • ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկվելու առաքելության տեղակայմանն առնչվող հարցերը

Եվրամիությունից հոկտեմբերի 13-ին տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ քաղաքացիական առաքելությունը որտե՞ղ է տեղակայվելու, նա ասաց, որ դեռ քննարկվում են այդ հարցերը:

«Այսօր ԵՄ-ից կժամանի տեխնիկական խումբ, որը կքննարկի այդ հարցերը և այն բոլոր չափանիշները, որոնց համաձայն պետք է տեղակայվի ԵՄ առաքելությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ը ևս դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների առաջ, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, կխուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

armenpress.am/a