Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i184344-Ադրբեջանի_ԶՈՒ_ստորաբաժանումները_կրակ_են_բացել_հայկական_դիրքերի_ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2022 06:55 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:  Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրությունում:

https://armenpress.am/arm/news/1094848.html